• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

«Կանայք՝ հումանիտար գործողությունների ջահակիր» ՄԻԽ 45-րդ նստաշրջանի հարակից միջոցառում

29 սեպտեմբերի, 2020

2020թ-ի սեպտեմբերի 29-ին Ժնևի ՄԱԿ մարմիններում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և Եվրոպական Միության պատվիրակությունը, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության հետ համագործակցությամբ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպել էին «Կանայք՝ հումանիտար գործողությունների ջահակիր» (Women raising the torch of humanitarian action) խորագիրը կրող միջոցառում` վեբինարի ձևաչափով: Վեբինարը վարեց ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսանը:

Քննարկումը միավորել էր հումանիտար ոլորտում համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի բանախոսների, ինչպիսիք էին ՄԱԿ Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և Աֆրիկայում Խաղաղության հիմնադրամի հիմնադիր-նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը,  ԵՄ պատվիրակության ղեկավար Ուոլտեր Սթիվենսը, Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Նազիր Ահմադ Անդիշան, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Պաշտպանության գծով օգնական Ջիլիան Թրիգսը, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Ժնևի գրասենյակի տնօրեն, Պորտուգալիայի պաշտպանության նախկին պետական քարտուղար Մոնիկա Ֆերոն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Միջազգային իրավունքի և քաղաքականության հարցերով տնօրեն Հելեն Դուրհամը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

Մասնակիցներն անդրադարձան հումանիտար առաքելություններում կանանց պատմական դերին, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերներին: Ներկայացվեցին «Ավրորա» հումանիտար նախաձեռնության նպատակներն ու նախապատմությունը: Քննարկվեց ճգնաժամային իրավիճակներում խոցելի խմբերի իրավուքների պաշտպանության, և հետ-հակամարտային շրջանում ներառական քաղաքականության կարևորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: